Yerevan, 11.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


ՏՏ ոլորտում ՀՀ Նախագահի մրցանակաբաշխությունն օգնում է աշակերտներին կողնորոշվել մասնագիտական ընտրության հարցում

Society

Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանում (ՀՌՍՀ) մայիսի 5-ին տեղի ունեցավ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ՀՀ Նախագահի ամենամյա 11-րդ կրթական պարգևի մրցանակաբաշխության հանձնաժողովի անդամների ամենամյա ավանդական հանդիպումը 2015թվականի մրցանակների հավակնորդների հետ:

Մրցանակաբաշխության հանձնաժողովի նախագահ, «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ի տնօրեն Հովիկ Մուսայելյանը նշեց, որ մրցույթի նպատակն է աշակերտներին օգնել ճիշտ որոշում կայացնել իրենց մասնագիտական կողմնորոշման հարցում: «Ես շատ անգամ եմ լսել, որ ֆիզիկամաթեմատիկական միջազգային օլիմպիադաներում մրցանակներ շահած աշակերտները հետագայում ընտրել են հուmանիտար ուղղությունը, ինչն անընդունելի է, քանզի այդպիսի անձինք օժտված են բոլոր անհրաժեշտ ունակություններով` տեղեկատվական ոլորտում մեծ հաջողություններ գրանցելու համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց նա և հավելեց, որ անցած տասը տարիների ընթացքում պարգևների է արժանացել 322 ուսանող և աշակերտ:
Հանդիպման ընթացքում մրցանակաբաշխության մասնակիցներին բացատրեցին մրցույթին մասնակցելու պայմաններն ու հայտադիմումների ներկայացման ընթացակարգը, ինչպես նաև հավակնորդներին ներկայացվող պահանջներն ու մասնակիցների ընտրության չափանիշները:

Հովիկ Մուսայելյանը նկատեց, որ մրցույթի յուրաքանչյուր մասնակցի հետ անցկացվելու է 15-20 րոպեանոց զրույց, որի ընթացքում նա պատասխանելու է ինչպես մասնագիտական, այնպես էլ այլ բնագավառներին վերաբերող հարցերի: «Մենք չունենք նախապես կազմված հարցաշար և հիմնականում հենց զրույցի ընթացքում են ծնվում հարցերը: Ես հաճախ եմ լսում հետևյալ արտահայտությունը.«Սա ՏՏ ոլորտի մրցույթ է, ինչո՞ւ են ինձ ոչ մասնագիտական հարցեր տալիս», բայց մեզ համար շատ կարևոր է իմանալ, թե ինչպիսին է մարդու մտածելակերպն ու աշխարհայացքը: Բացի այդ` մեզ համար կարևոր է, որ ՀՀ Նախագահի ամենամյա կրթական պարգևին արժանանան բազմակողմանի զարգացած մարդիկ»,-պարզաբանեց Հովիկ Մուսայելյանը

Նա հավելեց, որ պարգևները շնորհվում են այն ուսանողներին, ովքեր ունեն բարձր առաջադիմություն, ակտիվորեն մասնակցում են ՏՏ ոլորտի և բնական գիտությունների տարբեր օլիմպիադաների և մրցույթների, գիտական հոդվածների հեղինակներ են, ունեն բազմակողմանի գիտելիքներ և այլ տաղանդներ, ինչպես նաև ներգրավված են համայնքային կամավորական ծրագրերում: «Այս տարվա մրցույթին նախատեսված են հետևյալ անվանակարգերը՝ գլխավոր մրցանակ, լավագույն ասպիրանտ, լավագույն մագիստրանտ, լավագույն բակալավր, լավագույն սփյուռքահայ ուսանող, լավագույն ուսանողուհի, լավագույն աշակերտ, լավագույն ասպիրանտ, լավագույն մագիստրանտ, լավագույն բակալավր, լավագույն աշակերտ անվանակարգերում. պարգևները նախատեսված են մրցույթին մասնակցող յուրաքանչյուր կրթական հաստատության համար»,-ընդգծեց Հովիկ Մուսայելյանը:

Հանդիպմանը ներկա էին մրցանակաբաշխությանը մասնակցող բուհերի՝ Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ), Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ), Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ), Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի (ՀՌՍՀ) և Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի (ԵՏԱ) համապատասխան ֆակուլտետների ուսանողները, ինչպես նաև ԵՊՀ-ին կից ֆիզիկամաթեմատիկական դպրոցի, ՀԱՊՀ -ի Երևանի ավագ դպրոցի, «Քվանտ» վարժարանի, Երևանի «Անանիա Շիրակացի» ճեմարանի, Գյումրու «Ֆոտոն» վարժարանի, Վանաձորի «Էվրիկա» վարժարանի, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի և Այբ ավագ դպրոցի աշակերտները:

Անվանակարգերի հաղթողները որոշվում են ՀՀ Նախագահի կարգադրությամբ հաստատված տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում Հայաստանի Հանրապետության Նախագահի կրթական պարգևների շնորհման հանձնաժողովի կողմից: Հանձնաժողովի նախագահ, «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ տնօրեն Հովիկ Մուսայելյանը, հանձնաժողովի պատասխանատու քարտուղար ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Վազգեն Մելիքյանը եւ հանձնաժողովի այլ անդամներ կպատասխանեն ներկաների հարցերին:

Մրցանակաբաշխության հարցազրույցները տեղի կունենան 2015թվականի հունիսի 26-ից հուլիսի 3-ը, իսկ հաղթողները կպարգևատրվեն ՀՀ Նախագահի կողմից 2015թվականի հոկտեմբերի 5-ին: Յուրաքանչյուր հաղթող կստանա դիպլոմ, դրամական պարգև մինչև 1000 դոլարին համարժեք դրամ և ՏՏ ոլորտը խորհրդանշող հուշախորհրդանիշ: Նախագահական կրթական պարգեւի ամենամյա մրցանակաբաշխությունը ֆինանսավորվում է Սինոփսիս Արմենիա ՓԲԸ-ն:

IDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in Armenia