Թուրքիայի քրդամետ կուսակցությունը Էրդողանի դեմ բողոք է ներկայացրել Բարձրագույն ընտրական հանձնաժողով
SocietyԹուրքիայի քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը դիմել է Բարձրագույն ընտրական հանձնաժողով` կոչ անելով նախազգուշացնել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և համապատասխան միջոցներ ձեռնարկել նրա գործողությունների դեմ: Ինչպես հաղորդում է թուրքական Demokrathaber.net-ը, կուսակցության ներկայացրած բողոքի մեջ նշվում է, որ երկրում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Էրդողանը Ղուրանը ձեռքում հանրահավաքներ է իրականացնում, որոնց ժամանակ քննադատություններ է հնչեցնում ընդդիմադիր կուսակցությունների հասցեին: Նա այդպիսի տասը հանրահավաք արդեն արել է:
Քրդամետ կուսակցության խորին համոզմամբ` նման կերպ Էրդողանը խախտում է Ընտրական օրենսգիրքը, Սահմանադրության դրույթները և հակառակ անկողմնակալության վերաբերյալ որպես նախագահ տված երդումին` իրեն դրսևորում է իբրև կուսակցության ղեկավար: