Ադրբեջանցի քաղբանտարկյալ Իսմայիլովան արժանացել է PEN կազմակերպության մրցանակին
SocietyԱդրբեջանցի լրագրողուհի, «Ազատություն» ռադիոկայանի Բաքվի գրասենյակի աշխատակցուհի Խադիջա Իսմայիլովան, ով իր քաղաքական հայացքների և մասնագիտական գործունեության հետևանքով գտնվում է բանտում, արժանացել է գրողների միջազգային PEN կազմակերպության խոսքի ազատության մրցանակին: Այս մասին տեղեկացնում է թուրքական Demoakrathaber.net-ը:
Արդեն վեց ամիս բանտում գտնվող Իսմայիլովայի փոխարեն մրցանակը Նյու Յորքում վերցրել են «Ազատություն» ռադիոկայանի Բաքվի գրասենյակի մյուս աշխատակիցները: Գրասենյակի ղեկավար Քենան Ալիևը ելույթի ժամանակ նշել է, որ Իսմայիլովայի դեմ ներկայացված բոլոր մեղադրանքները զրպարտանք են և սուտ: Ալիևի համոզմամբ` իրենց գործընկերուհու միակ մեղքը երկրի իշխանությունների խարդախություններն ուսումնասիրելն ու դրանք հրապարակայնացնելն է: