5-աստղանի հյուրանոցներ՝ հնագույն քարանձավներում
Lifestyle1in.am-ը գրում է.
Թուրքական Կապադովկիայում գոյություն ունեն 5-րդ դարին թվագրվող մի շարք քարանձավներ: Մի քանի տարի առաջ դրանք վերածվեցին 5-աստղանի Yunak Evleri կոչվող հյուրանոցի՝ գրում է Novate.ru-ն:
6 հարկաբաժիններում տեղակայված է 30 համար։ Հարկաբաժիններից յուրաքանչյուրը զարդարված է Օսմանյան կայսրության տարրերով: Յուրաքանչյուր համարում կարելի է գտնել առանձին SPA և փոքրիկ բակ՝ գեղեցիկ բնապատկերին նայող տեսարանով:
Քարանձավներում կա յուրահատուկ միկրոկլիմա, որտեղ նույնիսկ շոգ օրերին ջերմաստիճանը բավականին հաճելի է: Հյուրանոցները նույնիսկ զինված են ժամանակակից սարքերով և Wi-Fi-ով։




