Yerevan, 11.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Մոսկվայի փաստաբանների պալատի հայ գործընկերների հետ քննարկել էմասնագիտական գործունեության հարցեր

Society

Մոսկվայի փաստաբանների պալատի պատվիրակությունը, պալատի առաջին փոխնախագահ Հենրի Ռեզնիկի գլխավորությամբ, հյուրընկալվել էր Հայաստանի փաստաբանների պալատում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին Հայաստանի փաստաբանների պալատի լրատվության ծառայությունից, հյուրին ուղեկցում էին Մոսկվայի փաստաբանների պալատի փաստաբան, որակավորման հանձնաժողովի անդամ Նիկոլայ Կիպնիսը և Մոսկվայի փաստաբանների պալատի փաստաբան Յուրի Չանչուրյանը:

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ողջունել է ռուս գործընկերներին Հայաստանում և Փաստաբանների պալատում, և ներկայացրել Պալատում կատարվող աշխատանքները: Հենրի Ռեզնիկը բարձր է գնահատել հայ փաստաբանների միասնականությունը և հայտնել, որ Ռուսաստանում այդ հարցը կազմակերպելը բավականին բարդ է, քանի որ միայն Մոսկվա քաղաքում գործում է 9000 փաստաբան:

Գործընկերների ուղեկցությամբ Հենրի Ռեզնիկի գլխավորած պատվիրակությունը շրջայց է կատարել Պալատում՝ ծանոթացել ՀՀ փաստաբանական դպրոցի և Հանրային պաշտպանի գրասենյակի հնարավորություններին:

Հայ փաստաբանների հետ ընդլայնված կազմով հանդիպում-քննարկման ժամանակ արծարծվել են փաստաբանական գործունեությանն առնչվող հարցեր, այդ թվում՝ փաստաբանական գաղտնիքի և հանրային պաշտպանության ինստիտուտի առանձնահատկությունները:

Խոսելով հայկական և ռուսական փաստաբանական ինստիտուտների մասին՝ Ռեզնիկը նշել է. «Մեզ միավորում են մեր վստահորդները: Յուրաքանչյուր փաստաբանի հաջողության գրավականն է՝ ունենալ գիտելիք, փորձ, ինչու չէ, նաև՝ հաջողություն»:

Հենրի Ռեզնիկը խոսել է փաստաբանների և հաճախորդի միջև կնքնվող պայմանագրի առանձնահատոթյունների, ինչպես նաև փաստաբանների իրավունքների մասին:

Անդրադարձ է եղել փաստաբանի վարքագծի կանոնագրքի և փաստաբանին տույժի ենթարկելու ինստիտուտին: Խոսելով ռուսական փորձի մասին՝ Ռեզնիկը նշել է. «Փաստաբանին պատասխանատվության ենթարկելու հետ կապված խորհրդի որոշումը դատական կարգով կարող է բողոքարկել միայն փաստաբանը, միայն նա ունի այդ որոշմամբ նյութաիրավական հետաքրքրություն, քանի որ այդ որոշումը միայն իրեն է ուղղված և պատասխանատվության միջոցներն էլ միայն իրեն են ուղղված: Եթե քաղաքացին գտնում է, որ փաստաբանի գործողություններից վնաս է կրել, նա կարող է փաստաբանի դեմ վնասի փոխհատուցման պահանջով դիմել դատարան, բայց ոչ դատական կարգով վիճարկել փաստաբանին կարգապահական պատասխանատվության չենթարկելու՝ Խորհրդի որոշումը: Սա վերաբերում է նաև այն դեպքերին, երբ փաստաբանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու դիմումով դիմել են պետական մարմինները»:

Հյուրերը հետաքրքրվել են, երբ մեղադրյալի բարեկամները փաստաբանի հետ պայմանագիր են կնքում՝ ինչիպիսի՞ ուժ ունի այն: Արա Զոհրաբյանը պարզաբանել է հետևյալը. «Այն ժամանակ, երբ մեղադրյալի հարազատները փաստաբանի հետ պայմանագիր են կնքում, հիմք է տալիս, որ փաստաբանը կարողանա տեսակցել իր պաշտպանյալին: Առաջին հանդիպումից սկսած մեղադրյալի հարազատների (պատվիրատու), փաստաբանի և մեղադրյալի հարաբերությունները որոշակի առանձնահատկություններով են կարգավորվում: Մենք մեր վարքագծի կանոնագրքով արգելում ենք փաստաբանին տեղեկատվություն տրամադրել վստահորդ չհանդիսացող պատվիրատուին, եթե նրանց շահերի միջև հակասություն կա: Դեպքեր են եղել, երբ պատվիրատուն մեղադրյալի համար հատուկ փաստաբան է վարձել այն նպատակով, որպեսզի այդ մեղադրյալին պահի իր հսկողության տակ: Մենք այդ ժամանակ փաստաբանին հորդորում ենք, որպեսզի նա ղեկավարվի մեղադրյալի շահերով»:

Ռեզնիկը, որպես քննարկման հիմնահարց, առաջարկել է փաստաբանական գործունեությունը որպես առևտրային կամ ոչ առևտրային գործունեություն դիտարկելու հարցը և նշել, որ Ռուսաստանում այն դիտարկվում է որպես ոչ ձեռնարկատիրական գործունեություն: Ռուս փաստաբանների պատվիրակությունը մեծ ուշադրություն է դարձրել Հայաստանում հանրային պաշտպանի ինստիտուտի զարգացվածության մակարդակին: Հենրի Ռեզնիկը հայտնել է, որ Ռուսաստանը այս առումով բավականին տեղեկատվություն ունի ստանալու:

 

IDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in Armenia