Սեւանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
SocietyՄայիսի առաջին 5 օրերի ընթացքում եւս Սեւանա լճի մակարդակը շարունակել է բարձրանալ` ապրիլի վերջերին գրանցված նիշը գերազանցելով եւս 3 սանտիմետրով: Ինչպես տեղեկացրեց Գավառի ՙՕրհուս՚ բնապահպանական տեղեկատվական կենտրոնի համակրգող Լիաննա Ասոյանը, մայիսի 5-ի դրությամբ՝ Սեւանա լիճը ծովի մակարդակից գտնվել է 1900 մետր 35 սանտիմետր բարձրության վրա, ինչն արդեն ընդամենը մեկ սանտիմետրով է պակ աս մնում նախորդ տարվա նույն օրվա նիշից:
«Արփա-Սեւան» թունելային ջրատարով վերջին մոտ մեկ ամսվա ընթացքում Սեւանա լիճ է տեղափոխվել 29 միլիոն 816 հազար խորանարդ մետր ջուր: Փոխարենը՝ Սեւանա լճից ոռոգման կամ էներգետիկ նպատակներով ջրբացթողում չի իրականացվել: Սեւան թափվող գետերում դիտվում է ջրի ելքերի մեծացում: Լճի մակարդակի բարձրացմանը նպաստում է նաեւ տեղումնառատ եղանակը:
Խոսրով Խլղաթյան