«Ես ինձ լիարժեք մայր և առհասարակ մարդ չեմ կարող համարել, եթե հանկարծ իմ աշխատանքի պատճառով տուժի աղջկաս դաստիարակությունը եւ կրթությունը». Աննա Մանուչարյան
LifestyleԴերասանուհի, վերջին շրջանում նաեւ դիմահարդար Աննա Մանուչարյանը Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցն է: Մեզ հետ զրույցում Աննան պատմեց իր մասնագիտությունների շարքին դիմահարդարման արվեստը ավելացնելու, ձայնային տվյալներ եւ համապատասխան կրթություն ունենալու, բայց երգով զբաղվել չցանականալու, ֆիլմերում նկարահանվելու նոր առաջարկների, նորաձեւությանը հետեւելու, բայց shopping-ից հեռու լինելու, դստեր խնամքի եւ իր կյանքում նրա գերկարեւորության ու այն տղամարդու մասին, ով կարող է լինել իր կողքին:
Աննա անցյալ տարի որոշեցիք նաեւ ծանոթանալ դիմահարդարման արվեստին, ինչո՞ւ:
– Ես հիշում եմ, երբ ավարտել էի դպրոցս եւ պատրաստվում էի ավարտական խնջուքին, ես այնքան էի թերթում տարբեր ամսագրեր, որպեսզի տեսնեմ, թե այդ ժամանակահատվածում ի՞նչն է արդի հենց դիմահարդարման հետ կապված: Այդ տարիներից ինձ միշտ հետաքրքրել է այս արվեստը, բայց միայն վերջերս հասկացա, որ հասունացել է պահը եւ պետք է ցանկությունս իրականացնեմ եւ ժամանակ տրամադրեմ այս արվեստի գաղտնիքներին ծանոթանալու համար: Պետք է նշեմ, որ սովորելուց հետո, միանգամից աշխատանքի տարբեր առաջարկներ ստացա, որոնցից մեկին էլ համաձայնեցի: Հետագայում ցանկություն ունեմ էլ ավելի խորանալ այս արվեստում:

Արդյոք կարելի է եզրակացնել, որ դիմահարդարման արվեստում խորանալու արդյունքում հրաժեշտ կտակ դերասանական արվեստին:
– Ոչ, ոչ մի դեպքում:
– Իսկ ինչպե՞ս եք պատկերացնում այս երկու արվեսների համատեղումը, որոնք երկուսն էլ շատ ժամանակ են պահանջում: Չկա՞ մտավախություն, որ մի կողմը, այնուամենայնիվ կտուժի:
– Ես գիտեմ, որ սխալ է միաժամանակ մի քանի մասնագիտությամբ զբաղվելը, բայց կյանքի բերումով նաեւ վաստակելու խնդիր է առաջանում, կարիք կա նաեւ հիմնական գործ ունենալու, միայն այս է պատճառը, որ ես ընտրել եմ այնպիսի մասնագիտութուն, որից եւ հաճույք կստանամ, եւ գումար կվաստակեմ: Իսկ դերասանական արվեստից ես չեմ հեռանա եւ ինձ հետաքրքրող աջաջակներից չեմ հրաժարվի: Թեպետ այս առումով մեկ այլ խնդիր էլ կա. դերասանական արվեստը մեծ նվիրում է պահանջում, իսկ ես էլ զբաղվում եմ դստերս խնամքով, ինչի պատճաով այդ մասնագիտությանը ինձ ամբողջությամբ նվիրել չեմ կարող: Ես ինձ լիարժեք մայր եւ առհասարակ մարդ չեմ կարող համարել, եթե հանկարծ իմ աշխատանքի պատճառով տուժի աղջկաս դաստիարակությունը եւ կրթությունը:
-Աննա գիտեմ, որ ունեք երաժշտական կրթություն, սովորել եք նաեւ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: Հնարավո՞ր, որ մի օր ներկայանաք նաեւ որպես երգչուհի:
– Չեմ կարծում: Անկեղծ ասած այդ ուղիով ընթանալու առիթներ եղել են, ինձ նվիրած երգեր ունեմ, ընտանիքս էլ հենց այդ արվեստի մեջ են, այսինքն դռները բաց են, բայց ինձ համար դա մի ուղի է, որտեղ այլ նվիրում է պահանջում, եւ ես կարծում եմ, որ էստրադային երգչուհի դառնալով շատ – շատ հեռու չեմ կարող գնալ: Իմ պատկերացմամբ ես կարող եմ հասնել նրան, որ ունենամ մեկ, երկու տեսահոլովակ եւ վերջ, իսկ ավելի խորանալու համար հարկ է շատ պայքարել, իսկ ես դրա ժամանակը չունեմ եւ չեմ էլ պատկերացնում, թե ինչպես է դա արվում: Բացի այդ, հորեղբայրս օպերային երգիչ է, նա աշխարհի 10-ը լավագույն տենորներից մեկն է, այնպես որ իմ աչքի առաջ կա շատ բարձր սանդղակ, ու ես չեմ կարող այդ բնագավառում միջին մի բան պատկերացնել:
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: