Սարակապ համայնքի ղեկավարը հավատացած է, որ վերջապես կլուծվի ջրի խնդիրը
SocietyՇիրակի մարզի Սարակապ համայնքում թեև բազում խնդիրներ կան, սակայն ջրի հիմնախնդիրն առաջնային է: Գյուղը չունի ո՛չ ոռոգման, ոչ՛ խմելու ջրագծեր: Սարակապում բոլորն օգտվում են միակ աղբյուրից: Աղբյուրի ջուրը հոսում է գյուղն իր մեջն առած սարերից, այստեղից էլ գյուղի անունը: Գյուղը նախկինում կոչվել է Բոզդողան (Պոզտողան): Սարակապ է վերանվանվել 1935-ին: Գյուղի բնակչության նախնիների մի մասը տեղափոխվել է Արևմտյան Հայաստա նի Ալաշկերտի« Բասենի շրջաններից 1915-1920թթ.:
Գյուղն այսօր ունի 130 ծուխ, 625 բնակիչ: Գյուղատնտեսության մասնագիտացման ուղղությունը երկրագործությունն է: Գյուղատնտեսական հողահանդակները գրեթե ամբողջությամբ օգտագործվում են որպես վարելահողեր` կազմելով 595 հա: Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր« արոտավայրեր` կազմելով, համապատասխանաբար, 134 և 1790 հեկտար: Զբաղվում են հացահատիկային« բանջարաբոստանային« կերային կուլտուրաների մշակությամբ, անասնապահությամբ« թռչնաբուծությամբ:
Ինչպես տեղեկացրեց համայնքի ղեկավար Արծրուն Խաչատրյանը, ջրի խնդիրը բավական մեծ խնդիր է, ինչը համայնքն իր սեփական ուժերով չի կարող լուծել: Եթե համայնք տանող ճանապարհի նորոգման և լուսավորության համար այս տարի գումարներ կհատկացնի համայնքը, ապա ջրագծի կառուցման նպատակով ակնկալում են Շիրակի մարզպետի աջակցությունը:
Արմենուհի Մխոյան