Նյու Յորքում 66,3 միլիոն դոլարով վաճառվել Է Վան Գոգի «Ալիսկամպ» կտավը
Culture«Նիդեռլանդացի նկարիչ Վան Գոգի «Ալիսկամպ» (Les Alyscamps, 1888) նկարը 66,3 միլիոն դոլարով աճուրդով վաճառվել Է Նյու Յորքում, որը կազմակերպել Էր Sotheby's աճուրդային տունը: Այս մասին հայտնել են աճուրդային տան պաշտոնական ներկայացուցիչները:
Sotheby's-ի փորձագետների տեղեկություններով՝ այդ աշնանային բնանկարը Վան Գոգն ստեղծել Է Ֆրանսիայի Առլ քաղաքում Պոլ Գոգենի հետ կողք-կողքի երկամսյա աշխատանքի ընթացքում:
Մայիսի 5-ին 54 միլիոն դոլարով վաճառվել Է ֆրանսիացի Կլոդ Մոնեի «Ջրաշուշաններ» /Nympheas, 1905/ նկարը:
Աճուրդի եւս մեկ թոփ-լոտ Է դարձել իսպանացի նկարիչ եւ քանդակագործ Պաբլո Պիկասոյի «Շինյոնով կինը բազկաթոռին» /Femme au Chignon Dans un Fauteuil, 1948/ նկարը: Կտավի վրա պատկերված Է Պիկասոյի սիրուհին՝ Ֆրանսուազ Ժիլոն: Կտավը վաճառվել Է 29,9 միլիոն դոլարով:
Sotheby's-ի աճուրդում ներկայացվել Էին հռչակավոր իմպրեսիոնիստ եւ մոդեռնիստ նկարիչների տասնակ գործեր: Աճուրդի արդյունքներով ստացվել Է ավելի քան 368 միլիոն դոլար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: