Ավստրիայում գնացքների բախման հետեւանքով կան տուժածներ
SocietyԱվստրիայի հարավ-արեւելքում՝ Գրաց քաղաքից ոչ հեռու, մայիսի 6-ին երկու գնացքների բախման հետեւանքով տասը մարդ լրջորեն տուժել Է: Այդ մասին հաղորդել Է Kleine Zeitung թերթը:
«Ընդհանուր առմամբ տասը մարդ լրջորեն տուժել Է,- հայտարարել են փրկարար ծառայության ներկայացուցիչները:- Մեքենավարներից մեկն օրհասական վիճակում Է»: Պատահարի վայրում աշխատում են շտապօգնության տասը մեքենա եւ երկու փրկարար ուղղաթիռ: Ինչպես ճշտում Է թերթը, միջադեպը տեղի Է ունեցել Իբելբահ (Շտիրիա դաշնային երկրամաս) բնակավայրի կայարանում: Իբելբահի եւ Պեգաու-Դոյչֆասշտրիցի միջեւ երկաթուղային հաղորդակցությունը ժամանակավորապես դադարեցված Է:
Ըստ նախնական տվյալների՝ վթարի պատճառ Է դարձել մարդկային գործոնը. հավանաբար, մեքենավարներից մեկը չի նկատել կայարանամերձ լուսացույցի կարմիր լույսը:
Նշվում Է, որ մարդատար գնացքում դեռեւս արգելափակված են մնում մի քանի մարդ, տուժածների ստույգ թիվն առայժմ հայտնի չԷ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: