ՏԿԱԻՆ-ում քննարկել են հանրապետությունում սեյսմիկ ոլորտի զարգացման միտումները
SocietyՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանի աշխատասենյակում մայիսի 6-ին տեղի է ունեցել խորհրդակցություն-քննարկում` նվիրված հանրապետությունում սեյսմիկ ոլորտի զարգացման միտումներին: Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, խորհրդակցություն-քննարկման ընթացքում բարձրացվել են ՏԿԱԻՆ Գանռու երկրաֆիզիկական միջազգային գիտական կենտրոնի բացման միջոցառումների պատրաստության աշխատանքներին, Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառ այության ՊՈԱԿ-ների դիտացանցի արդիականացման աշխատանքներին, դիտացանցի կայանների առօրյա գործունեությանն ու խնդիրներին վերաբերող հարցեր: Քննարկվել են նաև այն աշխատանքները, որոնք կատարվել են հանրապետության տարածքի և տարածաշրջանի ընթացիկ սեյսմիկ վտանգի և ռիսկի գնահատման ուղղությամբ:
Ոլորտի մասնագետներն ընդգծել են, որ որոշակի աշխատանք պետք է տարվի հանրապետության տարբեր մարզերում գտնվող Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության երեք և ԼՂՀ-ում գտնող մեկ ՊՈԱԿ-ների միջև համագործակությունն առավել սերտ դարձնելու ուղղությամբ: Նախարար Արմեն Երիցյանը քննարկման մասնակիցներին հանձնարարել է մեծ ուշադրությամբ և հետևողականորեն աշխատել ոլորտում առկա բացթողումները վերացնելու ուղղությամբ, ինչպես նաև կարգադրել է Գառնիի միջազգային կենտրոնի բացման արարողությունը կազմակերպել բարձր մակարդակով` ընդգծելով, որ այն կլինի ոչ միայ ն սեյմսիկ, այլև` գիտական կենտրոն, ինչպես նաև՝ կունենա ոչ միայն տեղական, այլև միջազգային մեծ նշականություն: