Երգչուհի Ժասմինի ամուսնուն ձերբակալել են
LifestyleՌուսական էստրադայի հայտնի երգչուհիներից Ժասմինի ամուսնուն՝ 28-ամյա Իլան Շորիին ձերբակալել են: Նա մեղադրվում է Banca de Economii ընկերությունից 1 միլիարդ դոլար հափշտակելու մեջ։
Համաձայն ռուսական լրատվամիջոցների հրապարակումների, երգչուհու բինեսմենը ամուսինը վերջին շրջանում ֆինանսական խնդիրների առջև էր կանգնել ու «մութ» գործարքներ իրականացրել: Մասնավորապես նշվում է, որ Իլանը գնել էր Unibank-ի բաժնետոմսեր, որպեսզի վարկեր վերցներ իր կազմակերպությունների համար, որոնք չէր պատրաստվում վերադարձնել։