Ռուսական ռազմակայանի զինծառայողները շուրջ հազար գեորգիեւյան ժապավեններ են բաժանել հայ բնակիչներին
SocietyՀայաստանի ռուսական ռազմակայանի զինծառայողներն անցկացրել են Գեորգի Պոբեդանոսեցի սրբապատկերով խաչերթ եւ շուրջ հազար գեորգիեւյան ժապավեններ են բաժանել ի հիշատակ Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովրդի տարած հաղթանակի: Այդ մասին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից:
Սուրբ մեծ նահատակ Գեորգի Պոբեդոնոսեցի հիշատակի օրը, նահատակ, որին պաշտում են որպես ռուս զորականության հովանավոր, ռուսական ռազմակայանի ավելի քան հազար զինծառայողներ են մասնակցել պատարագին, որը Գյումրիի «Մեծ ամրոց» զինվորական ավանի տարածքի Սուրբ նահատակ Ալեքսանդրա թագուհու տաճարում մատուցել Է հավատացյալ զինծառայողների հետ աշխատանքի գծով զորամասի հրամանատարի օգնական վարդապետ Անդրեյը (Վացը):
«Մաղթանքի կարգի ավարտից հետո կատարվել Է խաչերթ Գյումրիի զինվորական կայազորի Հայրապետական վանատան եկեղեցիներով: Ռուսական ռազմակայանի զինծառայողները խաչերթի ճանապարհին Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-րդ տարեդարձի տոնակատարության նախաշեմին տեղացի բնակիչներին բաժանել են Հաղթանակի խորհրդանշաններ՝ գեորգիեւյան ժապավեններ»,- ասված Է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: