Ի՞նչ տարի է մեզ սպասվում 2015 թ-ին՝ ըստ յոգ Վահան Մելիք-Փարսադանյանի
Lifestyle«Վեցերորդ զգայարան» հաղորդման յոգ-պայծառատես Վահան Մելիք-Փարսադանյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Այս տարին շրջադարձային է լինելու և դա միայն ես չէ որ ասում եմ՝ Նեռու, Նոստրադամուս, Վանգա, Կեյսի և շատ ուրիշներ, ընդ որում կտակարանը…
Ամեն ինչ կսկսվի Հայաստանից և ողջ աշխարհում աստիճանաբար կվերանա չարի ու հիմարների իշխանությունը՝ ճշմարիտ գիտելիքը կլրացնի կրոնի ու գիտության բացերը և բնության օրենքները կդառնան ճանաչելի, հիվանդությունները բուժելի կդառնան, կվերանա մարդու կողմից մարդու շահագործումը, չարի հիմքը, որ տգիտությունն է, կվերանա: Հնարավոր են անկանխատեսելի ցնցումներ ու իրադարձություններ… ՉՎԱԽԵՆԱՔ ԴՐԱՆՑԻՑ:
Կարող եք հավատալ, կարող եք չհավատալ՝ ԿԱՊՐԵՔ ԿՏԵՍՆԵՆՔ…»: