ԿԳ նախարարը հանձնարարել է «Վերջին դաս»-ի միջոցառումներին բացառել պարտադրված դրամահավաքը
SocietyՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հանձնարարական է ուղարկել ՀՀ ԿԳՆ ենթակայության տակ գտնվող դպրոցներին: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԿԳ նախարարությունից, հանձնարարականում ասված է.
«Մայիսի 22-ին ավարտական դասարաններում կազմակերպվող «Վերջին դաս» միջոցառումը սովորողների համար իրական տոն դարձնելու համար պետք է ապահովել բոլոր անհրաժեշտ պայմանները, բացառել պարտադրված դրամահավաքը, միջոցառումներն անցկացնել դպրոցին, մանկավարժին և սովորողին վայել պահվածքով»:
Համապատասխան գրություններով նախարարը դիմել է նաև այն պատկան մարմիններին, որոնց ենթակայության տակ գործում են հանրակրթական ուսումնական հաստատություններ