Երևան-Էջմիածին ճանապարհին բախվել են «Մերսեդես G-500» և «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի մեքենաներ
SocietyԵրևան-Էջմիածին ճանապարհի 17-րդ կմ-ին մայիսի 5-ին՝ ժամը 14.20-ի սահմաններում, իրար են բախվել «Մերսեդես G-500» և «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենաներ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, «Մերսեդես G-500»-ի վարորդը դիմել է փախուստի, իսկ «Ֆոլքսվագեն Վենտո»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: