Թեհրանի գրքի միջազգային ցուցահանդեսին Հայաստանը ներկայացված է քաղաքագիտական գրականությամբ
CultureԹեհրանում մեկնարկել է գրքի միջազգային 28-րդ ցուցահանդեսը, որտեղ ներկայացված է նաեւ Հայաստանը: Ինչպես հաղորդում է «Ալիք»-ը, Հայաստանի տաղավարում տեղ են գտել քաղաքագիտական գրքեր, որոնք պատմում են Հայաստանի Հանրապետության քաղաքական հոսանքների մասին:
Ցուցահանդեսի մեկնարկին ելույթ է ունեցել Իրանի Նախագահ Հասան Ռոուհանին եւ կարեւորել հասարակությունում ընթերցասիրության զարգացումն ու տարածումը: ԻԻՀ Նախագահը շեշտել է, որ հատկապես երիտասարդության շրջանակում պետք է տարածել մշակույթը, բարոյական արժեքները, եւ դրանք հնարավոր է տարածել ընթերցանության միջոցով: