«Տասը պատվիրանների» հնագույն տարբերակը առաջին անգամ ներկայացվեց Երուսաղեմում
Society«Տասը պատվիրանների» ամբողջական տեքստով հինավուրց պահպանված ձեռագիրը հանվել է ցուցադրության Երուսաղեմի թանգարանում: Այս մասին հաղորդում է The Times of Israel պարբերականը:
«Չորսհազարամյա ամենահին գրերի կապոցը հայտնաբերվել էր Մեռյալ ծովի մոտակայքում, Երուսաղեմից դեպի արևելք հատվածում, և այն երբեք չէր ցուցադրվել հանրությանը»,- ասել է «Մեռյալ ծովի կապոցներ» նախագծի ղեկավար Պնինա Ծորը:
Ձեռագիրը այնքան փխրուն է, որ այն միայն կցուցադրվի Իսրայելի թանգարանում երկու շաբաթվա ընթացքում, ինչից հետո այն կվերադարձվի թանգարանի հատուկ պահոց: