Բրենդներն սկսել են արքայադուստր Շառլոտայի անունով գումար վաստակել
LifestyleՄեծ Բրիտանիայի արքայադուստր Շառլոտան դարձել է թագավորական հուշանվերների աստղ: Այս մասին գրում է The Daily Mail-ը: Նրա անվան հայտնի դառնալուց ոչ ուշ քան 24 ժամ հետո բրենդները սկսել են գումար վաստակել՝ արտադրելով թեմատիկ ապրանքներ: Մասնավորապես Yorkshire Tea ընկերությունը ներկայացրել է Charlotte's Tea թեյը, իսկ Notonthehighstreet.com առցանց վաճառքի կայքը վերնաշապիկներ է ներկայացրել, որի վրա գրված է. «Ես առաջին Շառլոտան եմ»:
Artyougrewupwith.com-ը գնորդներին առաջարկում է նկար Peppa Pig-ով և հետևյալ բառերով. «Peppa Pig-ը ողջունում է արքյադուստր Շառլոտա Էլիզաբեթ Դիանային»: Իսկ Hailo տաքսի ծառայությունը մեքենաների վրա փակցրել է «Շառլոտա» անունը:
Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ արքայադուստր Շառլոտան առաջիկա օրերին եղբոր և ծնողների հետ կմեկնի Նորֆոլկում գտնվող իրենց Անմեր Հոլ նստավայր:
Արքայադուստր Շառլոտային արդեն այցելել են տատիկները, պապիկները, Եղիսաբեթ Երկրորդ թագուհին: Նա ծնվել է 2015թ.-ի մայիսի 2-ին լոնդոնյան «Սբ Մերի» հիվանդանոցում: