Ալիևի երևակայական բյուջեն և իրական կրճատումները
AnalysisՕրեր առաջ Ադրբեջանի նախագահ Ալիևը «Pоссия 24»-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ այս տարվա 3 ամիսների ընթացքում Ադրբեջանի տնտեսությունը աճել է 5.3 %-ով:
Զարգացման այս ֆոնին, սակայն, Ի. Ալիևը Ասիական զարգացման բանկի 48-րդ տարեկան ժողովի ժամանակ հայտարարել է, որ նավթի գների անկումը կառավարությանը «խրախուսում» է նվազեցնել անհարկի ծախսերն ու տնտեսության դիվերսիֆիկացիան, այդ թվում` նվազեցնել նաև բնական պաշարներով պայմանավորված արտահանման կախվածությունը:
Ըստ Ալիևի, նավթի գների անկումը անհանգստությունների տեղիք է տվել Ադրբեջանում, սակայն դա մարտահրավեր է, որպեսզի պետությունը կոնսոլիդացնի բյուջեն, կրճատի անհարկի ծախսերն ու բարձրացնի կառավարման արդյունավետությունը:
Նա նշել է, որ Ադրբեջանի կառավարությունը միշտ ցանկացել է կրճատել տնտեսության կախվածությունը նավթագազային գործոնից: Ներկայումս Ադրբեջանի տնտեսության 70%-ը հիմնված է նավթագազային արտահանման վրա:
Խոսելով ապագայի պլանների մասին, Ադրբեջանի նախագահը նշել է, որ կառավարությունն ուշադրությունը սևեռել է տնտեսության դիվերսիֆիկացիայի, ինչպես նաև տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների, գյուղատնտեսության վրա:
Ադրբեջանի նավթային ֆոնդի ակտիվները 2015թ ապրիլի 1-ի տվյալների համաձայն, կրճատվել են 5,86%-ով` $34 930,5 մլն, 2015թ սկզբին այն կազմել է $37 104,1 մլն:
Հետաքրքիր է, որ, ըստ տվյալների, առաջին եռամսյակում Ադրբեջանի նավթային ֆոնդի եկամուտները կազմել են 2,028 մլրդ մանաթ ($1.926.6 ), իսկ ծախսերը` 2 335,6 մլրդ մանաթ ($2.218.82 մլրդ):
http://contact.az/docs/2015/Economics&Finance/050400114792ru.htm#.VUn9nI6qqkq
Ադրբեջանի նավթային ֆոնդը նշում է, որ եթե կառավարությունը փետրվարի կեսերին չարժեզրկեր մանաթը 34%-ով, ապա Նավթային ֆոնդից կատարված ծախսերն առավել զզալի կլինեին:
Մնում է միայն եզրակացնել, որ Ադրբեջանի երևակայական տնտեսական աճը ստիպում է իշխանություններին անհապաղ քայլեր իրականացնել բյուջեի առավել խնայողաբար ծախսերի հարցում: Նույն մտացածին աճը ստիպում է նաև կրճատումներ ձեռնարկել մի շարք սոցիալական կողմնորոշում ունեցող ծրագրերի շրջանակներում` անցնելով ֆինանսների ավելի կոշտ կառավարման մեթոդների:
Հրաչուհի Հայրապետյան