Հրդեհի պատճառով փակվել Է Հռոմի գլխավոր օդանավակայանը
SocietyՀրդեհի պատճառով ժամանակավորապես փակվել Է Հռոմի գլխավոր օդանավակայանը՝ Ֆյումիչինոն, նախնական տվյալներով` կրակը բռնկել Է բեռների բաժանմունքում:
Գրեթե 20 մարտական հաշվարկ Է պայքարում Իտալիայի մայրաքաղաքի գլխավոր օդանավակայանի՝ Ֆյումիչինոյի երրորդ միջազգային թերմինալի բեռների բաժանմունքում այսօր գիշերը բռնկած կրակի դեմ: Ինչպես նշում Է ANSA գործակալությունը, հրշեջներին հաջողվել Է կանխել կրակի տարածումը:
Ըստ նախնական տվյալների՝ երեք մարդ թունավորվել Է շմոլ գազից:
Օդանավակայանը փակ կլինի տեղական ժամանակով առնվազն մինչեւ ժամը 14:00-ն (Երեւանի ժամանակով ժամը 16:00), բոլոր չվերթները չեղյալ են հայտարարվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: