Նյու Յորքի իշխանությունները Սնոուդենի կիսանդրին վերադարձրել են քանդակագործներին
CultureՆյու Յորքի իշխանությունները ամերիկյան հատուկ ծառայություններին մերկացնողի՝ Էդուարդ Սնոուդենի կիսանդրին վերադարձրել են դրա ստեղծողներին: Արվեստի գործիչները, որոնց անունները չեն նշվում, կարողացել են ստեղծագործությունն ստանալ իրենց փաստաբան Ռոն Կյուբիի միջոցով: Այդ մասին գրել է New York Daily News-ը:
Նրա խոսքով՝ կիսանդրին Քուինսի մունիցիպալիտետի ունեցվածքի բաժինը վերադարձրել է մայիսի 6-ին: Նա հավելել է, որ քանդակը «հիանալի վիճակում է»: Միեւնույն ժամանակ կիսանդրին ստեղծած երկու քանդակագործների տուգանել են 50 դոլարի չափով:
Ընդսմին նա հրաժարվել է նշել իր սպասարկյալների անունները: «Ի տարբերություն ժամանակակից «աստղային» մշակույթի մարդկանց մեծամասնության, նրանք կնախընտրեին մնալ անանուն, եւ նրանք ցանկանում են թույլ տալ արվեստին, որի նա խոսի»,- ասել է փաստաբանը:
Մոտավորապես 1,2 մետր բարձրությամբ եւ 45 կիլոգրամ քաշով Սնոուդենի կիսանդրին Բրուքլինի Ֆորտ Գրին զբոսայգում տեղադրվել էր լույս ապրիլի 6-ի գիշերը: Այն սոսնձով ամրացրել էին սյան գագաթին, որը Հանուն անկախության պատերազմում զոհվածների հուշահամալիրի բաղկացուցիչ մասն է:
Քանդակը զբոսայգում մնացել է մի քանի ժամ: Կեսօրին վարչակազմի աշխատակիցներն այն ապամոնտաժել են: Քանդակագործները քաղաքային իշխանություններից պահանջել են վերադարձնել կիսանդրին: