Առնվազն 29 տոռնադո Է մոլեգնել ԱՄՆ-ի կենտրոնական նահանգներում
SocietyԱռնվազն 29 տոռնադո Է մոլեգնել ԱՄՆ-ի Կանզասի, Նեբրասկայի, Տեխասի եւ Օկլահոմայի նահանգներում, ինչի հետեւանքով ավերվել են տասնյակ տներ: Այդ մասին մայիսի 7-ին հաղորդել Է Associated Press գործակալությունը:
Ըստ որում զոհերի մասին հաղորդումներ չեն ստացվել:
Ուժեղ քամին շրջել Է ավտոմեքենաներ, տապալել ծառեր եւ պոկել Էլեկտրահաղորդման գծեր:
Ինչպես նշում Է «Ինտերֆաքս»-ը, տոռնադոներն ուղեկցվել են սաստիկ անձրեւներով, ինչը հեղեղման Է հանգեցրել Օկլահոմայի նահանգի Մուր քաղաքում: