Հանրապետությունում սպասվում է փոփոխական եղանակ
SocietyՀանրապետության տարածքում մայիսի 8-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, 9-ին‵ երեկոյան ժամերին, 10-12-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ՏԿԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից, օդի ջերմաստիճանը մայիսի 8-ին կբարձրանա 3-4 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի: Քամին հարավարևմտյան` 5-10 մ/վրկ արագությամբ:
Երևանում մայիսի 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայիսի 9-ին` երեկոյան ժամերին, 10-12-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ: Մայիսի 8-12-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +25 աստիճան: