Կործանված A320-ի օդաչուն գետնին բախվելուց 93 վայրկյան առաջ փորձել Է բարձրացնել ինքնաթիռը
SocietyGermanwings ավիաընկերության A320 ինքնաթիռի օդաչու Անդրեաս Լուբիցն աղետից մեկուկես րոպե առաջ փորձել Է ինքնաթիռը կրկին բարձրացնել: Սրանք են «սեւ արկղի» տվյալները, որոնք մայիսի 7-ին հրապարակել Է գերմանական Bild տաբլոիդը:
Թերթի տվյալներով՝ Ֆրանսիայի BEA ավիացիոն գերատեսչությունը հրապարակել Է 29-Էջանոց զեկույց, որում վերլուծում Է ինքնաթիռի «սեւ արկղից» ստացված տեղեկատվությունը: Դրանում ասված Է, որ գետնին բախվելուց մեկուկես րոպե առաջ ղեկանիվի վրա կատարվել Է ներգործություն. օդաչուն փորձել Է ինքնաթիռը վեր բարձրացնել, սակայն նա չափազանց թույլ Է սեղմել լծակը, եւ ինքնաղեկասարքը չի միացել:
Ստացվում Է, որ գետնին բախվելուց առաջ օդաչուն խուճապի Է մատնվել եւ փորձել Է խուսափել բախումից, եզրակացնում Է հրատարակությունը:
Germanwings ավիաընկերության A320 մարդատար ինքնաթիռը, որն Իսպանիայից թռչում Էր Գերմանիա, կործանվել Է մարտի 24-ին Ֆրանսիայի հարավի լեռնային տեղանքում: Ինքնաթիռում եղել են 144 ուղեւոր եւ անձնակազմի վեց անդամ: Նրանք բոլորը զոհվել են, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: