ԱՄՆ Սենատի նիստի մեկնարկին Արամ Ա-ն աղոթք է հնչեցրել հանուն արդարության
SocietyԱՄՆ Սենատի նիստը մեկնարկել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի աղոթքով, որով կաթողիկոսն Հայոց ցեղասպանության զոհերի նկատմամբ արդարության կոչ է հղել:
«Արմենպրես»-ի փոխնցմամբ՝ Արամ Ա-ն հանդիպում է ունեցել նաև Սենատում դեմոկրատական փոքրամասնության ղեկավար Հարրի Ռիդի և կրկին դեմոկրատ սենատոր Ջեք Ռիդի հետ։
Վաշինգտոնի ազգային տաճարում մատուցվելու է Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված միջկրոնական աղոթք, որին ներկա են լինելու նաև ՀՀ նախագահ սերժ Սարգսյանն ու ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը: Աղոթքին ներկա կլինեն ԱՄՆ հազարավոր քաղաքացիներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, օրենսդիրներ: