Երևանի «Բրիջ» ակումբի սեղանների վրա պարող կիսամերկ տղաները ծեծուջարդ են սարքել և շշերով հարվածել նկատողություն անողներին
Society1in.am-ը գրում է.
Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվել է Գևորգ Խաչատրյանի և Սամվել Քրմոյանի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:
Գործը քննվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ:
Նախաքննական մարմինը 24-ամյա Գևորգին ու Սամվելին մեղադրանք է առաջադրել որպես զենք օգտագործած առարկաների գործադրմամբ կատարած խուլիգանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասով:
Ըստ մեղադրանքի՝ նրանք գործով չպարզված ևս երկու անձանց հետ 2013 թվականի հունվարի 3-ին Երևան քաղաքի Խանջյան փողոցում գործող «Բրիջ» ակումբում ալկոհոլ են օգտագործել, ապա հանելով իրենց վերնազգեստները՝ կիսամերկ պարել են ակումբի սրահի սեղանների վրա: Երբ նրանց դիտողություն են արել ակումբի մենեջերներն ու տնօրենը, նրանք անհիմն վիճել են ակումբի տնօրեն Բուլատովի, մենեջերներ Դավիթի ու Մարիամի, վերջինիս եղբայր Հայկի հետ:
Գևորգ Խաչատրյանը «ձեռքի միջնամատը ցուցադրելով՝ հայհոյել է»: Վիճաբանության ընթացքում Գևորգն ու Սամվելը, առաջադրված մեղադրանքի համաձայն, աղմկել են, հայհոյել, որպես զենք օգտագործված առարկայով՝ սեղանից վերցրած գարեջրի ապակե տարայով հարվածել են Հայկի գլխին, դեմքին ու նրա առողջությանը դիտավորությամբ պատճառել են թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով:
Շարունակությունը՝ այստեղ: