Կառավարությունը փոխհատուցում է Հայրենական մեծ պատերազմի վետերանների օդային ճանապարհով երթևեկելու գումարը
SocietyՀՀ կառավարությունը Տրանսպորտի և կապի նախարարությանը հատկացրեց 27 մլն 396 հազ. դրամ՝ Հայրենական մեծ պատերազմի առաջին, երկրորդ և երրորդ խմբի հաշմանդամների և նրանց հավասարեցված անձանց 2015 թվականի առաջին կիսամյակում օդային տրանսպորտով զեղչով կամ անվճար երթևեկելու գումարը փոխհատուցելու նպատակով:
ՀՀ ֆինանսների նախարարի տեղեկալ Արմեն Ալավերդյանը կառավարության նիստում հիշեցրեց, որ նշված անձինք իրավունք ունեն օդային ճանապարհով ԱՊՀ տարածքում տարին մեկ անգամ 50 տոկոս զեղչ սակագնով երթևեկել, իսկ Խորհրդային Միության հերոսներին և Փառքի երեք աստիճանների շքանշանով պարգևատրված անձանց տրամադրվում է տրանսպորտի նշված տեսակով տարին մեկ անգամ անվճար երթևեկության իրավունք:
Ընդ որում' հիշատակված անձինք իրավունք ունեն տարին մեկ անգամ 50 տոկոս զեղչով օդային տրանսպորտից օգտվելու փոխարեն ընտրել երկու տարին մեկ անգամ անվճար երթևեկություն նշված տրանսպորտային միջոցով: