ԱՄՆ դեսպանատունը Լևոն Քոչարյանին ու Սիրուշոյին ԱՄՆ մուտքի արտոնագիր չի տրամադրել
Lifestyle1in.am-ը գրում է.
Ռոբերտ Քոչարյանի որդուն՝ Լևոն Քոչարյանին, ու իր կնոջը՝ երգչուհի Սիրուշոյին, այս անգամ չի հաջողվել մեկնել Միացյալ Նահանգներ: Առաջին լրատվականի տեղեկություններով Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը չի տրամադրել մուտքի արտոնագիր: Բանն այն է, որ երեխա ունենալու նպատակով ԱՄՆ-ում գտնվելու ժամանակ խախտել են մուտքի արտոնագրի սահմանված ժամկետը: Այդ ընթացքում մեկ անգամ դիմել են դեսպանատուն, այնտեղ մնալու ժամկետը երկարաձգելու նպատակով, սակայն մերժել են:
Այդուհանդերձ Լևոն Քոչարյանն ու Սիրուշոն շարունակել են թույլատրելի ժամկետից երկար մնալ: Այս խախտումն էլ դարձել է մուտքի արտոնագրի մերժման պատճառ: Տեղեկության իսկությունը ճշտելու համար զանգահարեցինք Սիրուշոյին, որը վրդովվեց ոչ աշխատանքային ժամի իրեն զանգելու համար և հորդորեց աշխատանքային հարցերով դիմել իր ներկայացուցչին: Ընդհանրապես նման հարցերի համար կա հեռախոսահամար, իմ ներկայացուցիչն է, ով պատասխանում է բոլոր լրագրողների զանգերին՚՚:
Շարունակությունն՝ այստեղ: