Բրիթնի Սփիրսը վնասվածք է ստացել երեխաների հետ հանգստանալու ժամանակ
Lifestyle1in.am-ը գրում է.
Ամերիկացի երգչուհի Բրիթնի Սփիրսի կյանքում սկսվել է անհաջողությունների շրջան՝ վնասվածքները հետևում են մեկը մյուսին: Դեռ չհասցրած ծունկը բուժել, նա կրկին վնասվել էր՝ ընկնելով Լաս-Վեգասում ելույթի ժամանակ, հաղորդում է ռուսական starslife.ru-ն:
Օրերս նա ներկա էր The Ellen DeGeneres Show-ին, որի ժամանակ խոստովանել է, որ ծնկի վնասվածքը ստացել է որդիների հետ ֆուտբոլ խաղալիս: Այժմ Բրիթնին հարկադրված է կրել ներբանը ուղղող վիրաբուժական կոշիկ: 33-ամյա երգչուհին չնայած ցավին օրերս ելույթ է ունեցել Լոս-Անջելեսում, սակայն հետո ընկել է և ավելի խորացրել վիճակը: Առայժմ բժիշկները նրան արգելում են բեմ դուրս գալ:
«Ես շատ մտահոգված եմ: Ցավի պատճառով ստիպված եմ բաց թողնել համերգը: Ես ափսոսում եմ դրա համար»,- ներողություն է խնդրել Բրիթնին իր երկրպագուներից:

