Էրդողանը սխալը սխալի ետևից է անում
BlogՌեգինա Ամատունին ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Էրդողանը սխալը սխալի ետևից է անում, ինչպես երևում է նյարդերը տեղի են տալիս. նախ նա ետ է կանչում իր դեսպաններին` Եգիպտոսից, Սիրիայից, Իսրայելից, Լիբիայից, Եմենից, Բուլղարիայից ի դեպ Բուլղարիայից ետ կանչեց դեսպանին, երբ Բուլղարիայի խորհրդարանը 1915 թվականի Հայոց ցեղասպանության վերաբերյալ իրադարձությունները որակավորվեց որպես «զանգվածային ջարդ», Ֆրանսիայից` որտեղ Ազգային Ժողովը քվեարկել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող բանաձևի օգտին և այդ օրինագիծը Հայոց ցեղասպանության ժխտման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազ. եվրոյի չափով տուգանք, Վատիկանից, Ավստրիայից իսկ այսօր` Լյութսեմբուրգից: Նշեմ, որ երեկ Լյուքսեմբուրգի օրենսդիր մարմինը` Պատգամավորների պալատը, միաձայն ընդունել էր բանաձև, որով Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածը ճանաչվում էր ցեղասպանություն:
Միթե՛ Էրդողանը այնքան համարձակ է, որ կկարողանա ետ կանչել նաև Մոսկվայում և Բեռլինում գտնվող դեսպաններին: Միթե՞ այս կերպ է որոշել Թուրքիան պատժել այն երկրներին, որոնք ընդունում են իր ոճրագործությունը, թե՞ դիվանագիտորեն սպիտակ դրոշակ է բարձրացնում մեր ուղղությամբ: