Լիպեցկում հարձակում են գործել Ստալինի հուշարձանի վրա
SocietyԼիպեցկում գիշերը անհայտ մի կին վարդագույն ներկ Է լցրել Ստալինի հուշարձանի վրա՝ փորձելով մուրճով ջարդել մարմարե կիսանդրին, եւ ցաքուցրիվ Է արել պատվանդանին դրված ծաղիկները, տեղեկացնում են ռուսական լրատվամիջոցները:
Հարձակումը գրանցվել Է տեսահսկման խցիկով, որը տեղակայված Է հարեւան շենքի վրա:
Ստալինի կիսանդրին Լիպեցկում կանգնեցվել Է երկու օր առաջ, եւ հուշարձանը պաշտոնապես պետք Է բացվի մայիսի 8-ին:
Հուշարձանի տեղադրման նախաձեռնողը ՌԴ-ի կոմկուսի քաղաքային բաժանմունքն Է: