Թուրք ռեժիսորը հայերից ներողություն է խնդրել Հայոց ցեղասպանության համար
SocietyԱրգենտինայում մեծ համարում ունեցող թուրք ռեժիսոր Դեմիր Էրգյունը ներողություն է խնդրել հայերից Հայոց ցեղասպանության եւ իր պապերի ձեռքով 1,5 միլիոն անմեղ նահատակների սպանության համար:
Ինչպես հաղորդում է PrensaArmenia.com.ar-ը, Արգենտինայում թուրքական ֆիլմեր եւ սերիալներ նկարահանող Էրգյունին Twitter-ի իր միկրոբոգում հարցրել են, թե ինչպիսին է նրա դիրքորոշումը Հայոց ցեղասպանության առնչությամբ, ինչին ի պատասխան Էրգյունը գրել է. «Ես Թուրքիայի քաղաքացի եմ եւ ես ներողությում եմ խնդրում իմ հայ եղբայրներից այն տանջանքի համար, որ նրանք կրել են 1915 թվականին»,- գրել է ռեժիսորը: