Բակո Սահակյանը մասնակցել է Շուշիի ազատագրման օրվան նվիրված միջոցառումներին
SocietyԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 8-ին Հաղթանակի 70-րդ տարեդարձի, ԼՂՀ պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման օրվան նվիրված տոնական միջոցառումների շրջանակներում այցելել է Շուշի: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նախագահը ծաղկեպսակ ու ծաղիկներ է դրել տանկ-հուշարձանի պատվանդանին, սպարապետ Վազգեն Սարգսյանի եւ ԽՍՀՄ կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանի հուշարձ աններին:
Այնուհետեւ Նախագահը Շուշիի արվեստի կենտրոնում դիտել է «Շուշիից Շուշի» ֆոտոցուցահանդեսը, մասնակցել քաղաքի մարզահրապարակում կազմակերպված տոնական համերգին ու ցուցահանդես-տոնավաճառին:
Տոնական միջոցառումներին մասնակցել են ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ԼՂՀ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը, Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, Արցախի և Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներ, հյուրեր Սփյուռքից և արտերկրից: