Հաղթանակի օրը ռուսական ավիաբազայի հրամանատարը Երեւանի երկնքում հանդես կգա բարձրագույն օդանավավարության ծրագրով
SocietyՀայաստանում մայիսի 9-ին Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներին կմասնակցեն ռուսական ռազմակայանի, Ռուսաստանի Անվտանգության համերկրային ծառայության սահմանապահ վարչության եւ Հայաստանի պաշտպանության նախարարության շուրջ 300 զինծառայողներ:
Ինչպես տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, առաջին անգամ տոնական միջոցառումների ժամանակ գործի կդրվի ռուսական ռազմակայանի եւ Հայաստանի ռազմաօդային ուժերի օդուժը: Շուրջ 15 միավոր ավիացիոն տեխնիկա, որոնց թվում «Էրեբունի» ռուսական ավիաբազայի չորրորդ սերնդի ՄիԳ-29 արդի կործանիիչներ, Հայաստանի ռազմաօդային ուժերի Մի-8 ուղղաթիռներ եւ Սու-25 գրոհիչներ օդուժի ցուցադրական թռիչքներ կկատարեն Երեւանի երկնքում:
«Մայր Հայաստան զինվորական փառքի համալիրներում, Գյումրիի եւ Երեւանի զինվորական կայազորներում զինծառայողները կանցնեն հանդիսավոր երթով՝ Հաղթանակի եւ Ռուսաստանի ու Հայաստանի պետական դրոշներով», ասված Է հաղորդագրության մեջ:
Հայաստանի ռազմաօդային ուժերի Մի-8 ուղղաթիռները եւ Սու-25 գրոհայինները Երեւանի երկնքում շարափակ մարտական կարգով կտանեն Հաղթանակի դրոշը: ՄիԳ-29 կործանիչների ռուս օդաչուները Հաղթանակի զբոսայգու երկնքում կցուցադրեն հոծ մարտական կարգով տպավորիչ խմբավորում՝ պատկերելով «վարդակակաչ»:
Ավիացիոն շոուի առանձնահատուկ դրվագը կդառնա բարձրագույն օդանավավարության ցուցադրական ծրագիրն «Էրեբունի» ռուսական ավիաբազայի հրամանատար Ալեքսանդր Պետրովի կատարմամբ: