Փարիզի Պիկասոյի թանգարանը վերակառուցումից հետո ընդունել Է կես միլիոն այցելուների
SocietyՓարիզի Պիկասոյի թանգարանը, որը 2014 թվականի հոկտեմբերին բացվել Է հինգ տարի տեւած վերակառուցումից հետո, ընդունել Է կես միլիոն այցելուների: 500-հազարերորդ այցելուն դարձել Է Բեաթրիսը՝ իննամյա մի աղջիկ Նիցցայից: Թանգարանի տնօրեն Էրոլ Օկը նրան ու նրա ծնողներին հանդիսավոր պայմաններում հանձնել Է թանգարան այցելելու մշտական անցաթուղթ, ինչպես նաեւ Պիկասոյի ստեղծագործությունների մեծ կատալոգի՝ իբրեւ նվեր մատուցվող տարբերակը:
Ներկայում թանգարանի հավաքածուն ներառում Է ֆրանսիացի մեծ նկարչի շուրջ 5 հազար նկար, գրաֆիկական ու քանդակագործական աշխատանքներ: Հանրությանը ներկայացված են շուրջ 300 նկար ու 400 քանդակ, որոնց մի մասը պարբերաբար փոխարինվում Է պահոցներից հանվող գործերով:
Այս տարի Պիկասոյի թանգարանը տոնում Է իր 30-ամյակը: Նա հոբելյանը կնշի, մասնավորապես, առանձին ցուցադրանքով Փարիզի Մեծ ցուցահանդեսային պալատում, որը գտնվում Է Ելիսեյան դաշտերի մերձակայքում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: