Yerevan, 07.May.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Թոփ-10 աստղային ֆուտբոլիստներ, ովքեր չեն հաղթել Չեմպիոնների լիգայում

Sport

Ներկայացնում ենք տասը լավագույն ֆուտբոլիստների, ովքեր իրենց կարիերայի ընթացքում չեն կարողացել հաղթել Չեմպիոնների լիգայում: Նրանց մի մասն արդեն ավարտել է կարիերան, մյուսները դեռ շարունակում են իրենց ելույթներն ու հնարավորություն ունեն նվաճելու այդքան ցանկալի Չեմպիոնների լիգայի գավաթը:

10. Յենս Լեման

Ակումբները՝ «Շալկե-04», «Բորուսսիա» Դորտմունդ, «Արսենալ», «Շտուտգարտ»:
Գերմանացի հայտնի դարպասապահ, ով առանձնանում էր հուսալիությամբ և ամուր նյարդերով: Նրան է պատկանում չոր րոպեների ռեկորդը. 853 րոպե առանց գնդակ բաց թողնելու: Յենսը շատ ակումբներում է եղել, բայց իրեն գտավ միայն մեկում:
2003/04 մրցաշրջանից առաջ նա տեղափոխվեց «Արսենալ»՝ փոխարինելու Դևիդ Սիմենուին: Հենց առաջին մրցաշրջանում էլ դարձավ Անգլիայի չեմպիոն՝ առանց որևէ պարտության: Ու հենց լոնդոնյան ակումբի հետ էլ դարպասապահը մոտեցավ Չեմպիոնների լիգայի հաղթանակին: 2006-ին Փարիզում տեղի ունեցած եզրափակչում «Արսենալը» հանդիպեց «Բարսելոնային»: Շատ լարված խաղ էր ու Լեմանի համար այն ավելի վաղ ավարտվեց: Կարմիր քարտը նրան դաշտից դուրս թողեց ու ՉԼ-ում հաղթանակ տանելու հույսն այդպես էլ երազանք մնաց:

Գերմանացի հայտնի դարպասապահ, ով առանձնանում էր հուսալիությամբ և ամուր նյարդերով: Նրան է պատկանում չոր րոպեների ռեկորդը. 853 րոպե առանց գնդակ բաց թողնելու: Յենսը շատ ակումբներում է եղել, բայց իրեն գտավ միայն մեկում:

2003/04 մրցաշրջանից առաջ նա տեղափոխվեց «Արսենալ»՝ փոխարինելու Դևիդ Սիմենուին: Հենց առաջին մրցաշրջանում էլ դարձավ Անգլիայի չեմպիոն՝ առանց որևէ պարտության: Ու հենց լոնդոնյան ակումբի հետ էլ դարպասապահը մոտեցավ Չեմպիոնների լիգայի հաղթանակին: 2006-ին Փարիզում տեղի ունեցած եզրափակչում «Արսենալը» հանդիպեց «Բարսելոնային»: Շատ լարված խաղ էր ու Լեմանի համար այն ավելի վաղ ավարտվեց: Կարմիր քարտը նրան դաշտից դուրս թողեց ու ՉԼ-ում հաղթանակ տանելու հույսն այդպես էլ երազանք մնաց:

9. Միխայիլ Բալաք

Ակումբները` «Կեմնեցիր», «Կայզերսլաուտերն», «Բայեր», «Բավարիա», «Չելսի»:
Բալաքն այն ֆուտբոլիստներից է, որի նկատմամբ ճակատագիրը առատաձեռն չի գտնվել, երբ խոսքը գնացել է լուրջ տիտղոսներ նվաճելու մասին: Գերմանիայի հավաքականի հետ նա ոչ մի տիտղոս չունի, թեև մոտ էր դրան: Ակումբում էլ չկարողացավ նվաճել ՉԼ-ի գավաթը, թեև արժանի թիմերում է խաղացել: 2002-ի եզրափակչում նրա «Բայերը» խաղում էր «Ռեալի» հետ ու պարտվեց: Երկրպագուներից շատերը կհիշեն այս խաղում Զինեդին Զիդանի խփած հրաշք գոլը:

8. Ռոբերտո Բաջո
Ակումբները` «Վիչենցո», «Ֆիորենտինա», «Յուվենտուս», «Միլան», «Բոլոնիա», «Ինտեր», «Բրեշիա»:

1993 թվականի աշխարհի լավագույն ֆուտբոլիստը, Իտալիայի լավագույն հարձակվողներից մեկը ևս մեր ցուցակում է: Մարդ, ում կնքել էին «Աստվածային պոչ» կեղծանունով: Նա բոլորի հիշողության մեջ մնաց Մունդիալ 1994-ի հետխաղյա ձախողած 11-մետրանոցներով: Հիանալի ֆուտբոլիստ, ով խաղացել է մեծ ու փոքր ակումբներում, բայց չի դարձել Չեմպիոնների լիգայի գավաթակիր:

7. Ռուդ վան Նիստելրոյ
Ակումբները` «Դե Բոսխ», «ՊՍՎ», «Մանչեսթեր Յունայթեդ», «Ռեալ», «Համբուրգ», «Մալագա»:

Հոլանդացի սուպեր հարձակվող: Գոլային հիանալի հոտառություն ուներ, ինչն էլ նրան առանձնացնում էր մյուս հարձակվողներից: Նա ազգային առաջնություններում բազում հաղթանակներ ունի: Հիանալի խաղացել է «Ման. Յունայթեդում», սակայն նրա բախտը չի բերել վնասվածքների առումով. կարիերայի ընթացքում մղձավանջի պես Ռուդիին ծնկի վնասվածքն է հետապնդել: Հնարավոր է, որ հենց այդ հանգամանքն էլ խանգարել է նրան հաղթել ՉԼ-ում:

6. Դենիս Բերգկամպ
Ակումբները` «Այաքս», «Ինտեր», «Արսենալ»:

«Արսենալի» նրա խաղընկերներ Թյերի Անրին «երազանքի հարձակվող» էր անվանում Բերգկամպին: Նրան հոլանդական ֆուտբոլի պատմության լավագույն տեխնիկա ունեցող ֆուտբոլիստն են համարում: Նա կարող էր խաղալ ցանկացած դիրքում, ինչով էլ շփոթության էր մատնում մրցակիցներին: ՉԼ-ում ր վերջին խաղին Դենիսը պահեստայինների նստարանից էր հետևում: Հենց այն նույն եզրափակչին, որ տեղի ունեցավ 2006-ին և որտեղ հոլանդացու թիմը պարտվեց «Բարսելոնային»: Մի քանի ամիս անց, «Հայբերի» մարզադաշտում հոլանդացին ավարտեց կարիերան:

5. Էրիկ Կանտոնա
Ակումբները` «Օսեր», «Մարտիգ», «Օլիմպիկ», «Բորդո», «Մոնպոլյե», «Օլիմպիկ», «Նիմ Օլիմպիկ», «Լիդս Յունայթեդ», «Մանչեսթեր Յունայթեդ»:

Էրիկ Արքա... Այսպես էին նրան անվանում «Օլդ Թրաֆֆորդում»: Շատ նվիրված ֆուտբոլիստ ու մեծ սրտի տեր մարդ: Բոլորն են հիշում «Մանչեսթեր Յունայթեդում» խփած նրա հիանալի գոլերը: Շատերը կհիշեն, թե նա ինչպես թռիչքի ժամանակ հարվածեց երկրպագուին ու պատժվեց 7-խաղյա որակազրկմամբ: Նա վերադարձավ ու շարունակեց թիմն իր հետևից տանել: Չեմպիոն դարձավ ու ավարտեց կարիերան` այդպես էլ չնվաճելով ՉԼ-ի գավաթը:

4. Ջանլուիջի Բուֆֆոն
Ակումբները` «Պարմա», «Յուվենտուս»:

Նա իր թիմի հենարանն է ու ավագը: Աշխարհի չեմպիոն, Իտալիայի բազմակի չեմպիոն: Ջիջին շատ մոտ էր նաև Չեմպիոնների լիգայի հաղթանակին. 2003-ի եզրափակչում «Միլանի» դեմ խաղի ժամանակ: Խաղի ելքը հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարը վճռեց: Ջիջիի թիմը պարտվեց, սակայն նա լավագույնը ճանաչվեց հանդիպման ավարտին: Բուֆֆոնը եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարում հաղթելու հնարավորություն ունի հենց այս տարի, եթե, իհարկե, «Յուվեն» հաղթահարի «Ռեալի» արգելքը (առաջին խաղ` 2:1` հօգուտ «Յուվենտուսի) և հաջող հանդես գա հունիսի 6-ին կայանալիք եզրափակչում:

3. Ֆրանչեսկո Տոտտի
Ակումբը` «Ռոմա»:

«Մեծն իշխանը» ևս չնվաճեց եվրոպական գավաթը: Տոտտին պատմություն է կերտել` որպես ակումբին նվիրված ֆուտբոլիստ, Իտալիայում բազում հաղթանակներ է ունեցել, սակայն Չեմպիոնների լիգայում լուրջ հաջողության չի հասել:

2. Զլատան Իբրահիմովիչ
Ակումբները` «Մալմյո», «Այաքս», «Յուվենտուս», «Բարսելոնա», «Ինտեր»,«Միլան», «ՊՍԺ»:

Եթե խոսենք Չեմպիոնների լիգայի մասին, Զլատանն այս առումով անբախտ է: Ակումբներում, որտեղ նա խաղացել ու գոլեր է խփել, դարձել են ՉԼ-ի չեմպիոն, սակայն դա արել են այն ժամանակ, երբ Զլատանն արդեն հեռացել էր: ՉԼ-ի անեծքը կախված է հարձակվողի գլխին, բայց Իբրան հույսը չի կորցնում, որ դեռ կկարողանա հասնել ցանկալի արդյունքին:

1. Ռոնալդո
Ակումբները` «Կրուզեյրո», «ՊՍՎ», «Բարսելոնա», «Ինտեր», «Ռեալ», «Միլան», «Կորինտիանս»:

Ֆուտբոլի ֆենոմենը: Երեք անգամ լավագույնն է ճանաչվել աշխարհի ֆուտբոլիստների շարքում, երկու անգամ աշխարհի չեմպիոն է դարձել, բայց Եվրոպայում հանդես գալու շրջանում Չեմպիոնների լիգայում չի կարողացել զգալի հաջողությունների հասնել` չնայած խաղացել է աշխարհի լավագույն ակումբներում: Ռոնալդոն տասնյակի առաջին հորիզոնականում է, քանի որ նրա` ակումբներում ու հավաքականում գրանցած արդյունքները լիովին տալիս են այդ իրավունքը:

Նյութի աղբյուր՝ Sport.times.am

 

 

 

 

 

 

 

The international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in Yerevan