Ինչի՞ վրա է ծախսում իր միլիոններն աշխարհի ամենապահանջված բռնցքամարտիկներից մեկը (լուսանկարներ)
LifestyleՖլոյդ Մեյվեզերին պարտվելով դարի մենամարտ՝ 36–ամյա ֆիլիպինցի Մեննի Պակայոն, այնուամենայնիվ, շարունակում է մնալ ամենաբարձր վարձատրվող բռնցքամարտիկներից մեկը։ Նա իրեն ոչ մի բանից չի զրկում։
Ողջ 2014 թ.–ի ընթացքում Պակայոն վաստակեց գրեթե 42 միլիոն դոլար։ Forbes–ը Մեննիին աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիկների ցուցակում 11–րդ տեղը հատկացրեց։
Ֆլոյդ Մեյվեզերին պարտվելով դարի մենամարտ՝ 36–ամյա ֆիլիպինցի Մեննի Պակայոն, այնուամենայնիվ, շարունակում է մնալ ամենաբարձր վարձատրվող բռնցքամարտիկներից մեկը։ Նա իրեն ոչ մի բանից չի զրկում։
Ողջ 2014 թ.–ի ընթացքում Պակայոն վաստակեց գրեթե 42 միլիոն դոլար։ Forbes–ը Մեննիին աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիկների ցուցակում 11–րդ տեղը հատկացրեց։

Մեյվեզերի հետ մենամարտի համար Մեննին միանգամից 100 միլիոն դոլար ստացավ։ Տվյալ պահին այդ մենամարտը Պակայոյի կարիերայի պիկն է։

2013–ին Պակայոն դարձել էր ամենապահանջված մեդիա–մարտիկը։ Գովազդային ընկերությունների համար բռնցքամարտիկը միանգամից մի քանի բրենդ էր ներկայացրել, այդ թվում Nike, Foot Locker, HP և Hennessy:

Չնայած 2014–ին գրեթե բոլոր գովազդային արշավները սասանվեցին։ Մեննին միլիոն դոլարից քիչ եկամուտ ստացավ այդ անգամ։

Եկամուտի առյուծի բաժինը Մեննին ծախսում է իր վրա։ Վերջերս մարտիկը 2 միլիոն դոլար արժողությամբ շքեղ առանձնատուն է գնել Բևեռլի Հիլզում։

Հայրենիքում Պակայոն պրոֆեսիոնալ բասկետբոլի սեփական թիմն ունի։

Ինչպես նաև պակաս գումար չի ծախսվում ուղևորությունների վրա։ Վերջին մենամարտին Մեննիին ամբողջ 2 ինքնաթիռ էր ուղեկցում։

Պակայոն նաև շքեղ ավտոմեքենաների սիրահար է։ Նրա հավաքածուի մեջ, շատ այլ մոդելների հետ միասին, մտնում են Porsche Cayenne, Mercedes SLK և Ferrari մեքենաները։

Պակայոն նոր սերնդի մարտիկ է։ Նա սեփական արտաքինի մասին մտածում է այնքան, որքան սեփական իմիջի։ Ամենահայտնի պրոմաուտերներից Բոբ Արումը հայտարարել է, որ Մեյվեզերի հետ մենամարտից ստացված 100 միլիոն դոլար հոնորարի կեսից ավելին Մեննին ծախսել է բարեգործության վրա։

Բացի դրանից, այս բռնցքամարտիկը շատ բազմակողմանի զարգացած անձնավորություն է։ Օրինակ, 2006 թ.–ին նա բավական հաջող ձայնագրել էր Laban Nating Lahat Ito ալբոմը։

Պասիվ բասկետբոլիստ Մեննին հանդես է գալիս որպես թիմի մարզիչ, որը մտնում է Ֆիլիպինների Բասկետբոլի ասոցիացիայի կազմի մեջ։

Պակայոյի Instagram–ը լիքն է սեփական ընտանիքի լուսանկարներով. բռնցքամարտիկը 5 երեխա ունի։

Իսկ շանը անունը Պեկմեն է։

Համերկրացիները Պակայոյին շատ են սիրում։ Նրան նույնիսկ կոնգրեսմենի պաշտոնին էին առաջադրել։

Այժմ Պակայոն 36 տարեկան է։ Նա 64 պրոֆեսիոնալ մարտ է անցկացրել և բավական լավ է անցկացրել։ Բայց, այնուամենայնիվ, տարիքն իրենն ասում է։

Մայվեզերի դեմ սեփական մենամարտը նա բավական օրիգինալ կերպ գովազդեց. տոմեսրի վրա ավելի քան 2 միլիոն դոլար ծախսելով՝ նա դրանք բաժանեց իր կարիքավոր համերկրացիներին։

Ֆիլիպիններում Պակայոն սեփական մարզասրահն է բացել, որը մեծ համբավ է վայելում։

Ընդհանրապես Պակայոն հաճախ է զբաղվում բարեգործությամբ։ Անցած տարի նա 40 հազար դոլարով վաճառեց իր շորտերը և ողջ հասույթը բարեգործությանը նվիրեց։

Նա նաև հաջողակ գործարար է։ 2014–ին միայն ներդրումների տոկոսներից 1 միլիոն դոլարի շահույթ ունեցավ։

Նա ոչ միայն բարեգործության գումարն է տալիս, այլև անձամբ է մասնակցում դրանց։ Այս լուսանկարը մակագրված է «Ժամանակն է աշխատել, Ֆիլիպիններ»։

2016 թ.–ին լրանում է Top Rank–ի և HBO–ի հետ Պակայոյի պայմանագիրը։ Ամենայն հավանակությամբ բռնցքամարտիկը կերկարացնի այն, սակայն դեռ պաշտոնական ինֆորմացիա չկա։
