Երևանում կանցկացվի էլեկտրոնային դիվանագիտությանը նվիրված միջազգային գիտաժողով
SocietyՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցը մայիսի 11-12-ը Երևանում կանցկացնի «Էլեկտրոնային դիվանագիտություն. հեռանկարները և մարտահրավերները» խորագրով միջազգային գիտաժողով: Համաժողովը կանցկացվի Եվրոպական միության աջակցությամբ: Ինչպես փոխանցեցին ԱԳՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, համաժողովի բացման նիստին ելույթ կունենա Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։ Ելույթներով հանդես կգան նաև Դիվանագիտական դպր ոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան:
Համաժողովին կմասնակցեն ավելի քան յոթ տասնյակ մասնագետներ շուրջ քսանհինգ երկրից:
Զեկույցով հանդես կգան և քննարկումներին իրենց մասնակցությունը կբերեն արտաքին քաղաքական գերատեսչությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ, դիվանագիտական հեղինակավոր ուսումնական հաստատությունների ղեկավարներ, միջազգային համբավ ունեցող գիտնականներ, Հայաստանում և այլ երկրներում հավատարմագրված դեսպաններ, Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների, պետական կառավարման մարմինների ներկայացուցիչներ, օրենսդիրներ: