«Հրապարակ». Արտաշատ քաղաքում հունիսի 7-ին սպասվող քաղաքապետի ընտրությունների ինտրիգը
Society«Արտաշատ քաղաքում հունիսի 7-ին սպասվող քաղաքապետի ընտրությունների ինտրիգն անկուսակցական Հովհաննես Ղազարյանի՝ Գազի Հովոյի առաջադրումն է: Վարչապետի որդի Արգամ Աբրահամյանի դեմ առաջադրված այս թեկնածուն «ՀայՌուսգազարդի» Արարատի մասնաճյուղի նախկին տնօրենն է և համարվում է Աբրահամյանների գերդաստանի երդվյալ թշնամին: 5-6 տարի առաջ ախոյանների միջև տեղի ունեցած ընդհարումները «բոևիկ» ֆիլմ էին հիշեցնում: Այս թշնամության պատճառով էր, որ մի կարճ շրջան Գազի Հովոն ստիպված եղավ Հայաստանից արտագաղթել: Սակայն տեղեկություններ կան, որ Գազի Հովոն մինչև ինքնաբացարկների դիմումների համար սահմանված վերջնաժամկետը՝ մայիսի 28-ը, կներկայացնի ինքնաբացարկի դիմում, որովհետև դա կպարտադրեն իշխանությունները:
Հովհաննես Ղազարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ դեռևս չի ցանկանում ընտրությունների մասին խոսել. «Թողեք մի քիչ քայլենք առաջ, հետո կխոսենք, թե ինչ եմ որոշել, ես գիտեմ, բայց կասեմ մի քիչ ուշ»: Հնարավո՞ր է պարտադրեն դիմում գրել: «Ես Ձեզ առողջություն եմ ցանկանում, բայց բերեք ավելի ուշ խոսենք»: Իր և Աբրահամյանների վաղեմի թշնամության մասին էլ Ղազարյանն ասաց. «Մենք հաշտվել ենք, վաղուց ամեն ինչ անցել է, ամեն մարդ իրա կյանքում ինքնա որոշում՝ ոնց շարունակի ապրելը»: Արդեն Ձեր «բարեկամ» Աբրահամյանի տղայի համար հնարավո՞ր է դուրս գաք պայքարից: «Ասեցի՝ ցտեսություն»»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։