Խորհրդային ժողովուրդներն իրենց վրա ընդունեցին թշնամու ամենակոշտ հարվածները. Վ. Պուտին
SocietyՀիտլերյան ֆաիշիզմը ողջ աշխարհի համար դարձել է դաս, այսօր պատմությունը կրկին զգոնության կոչ է անում, չի կարելի մոռանալ, որ բացառիկության գաղափարները բերեցին ամենաարյունալի պատերազմին: Մոսկվայի Կարմիր հրապարակում տեղի ունեցող ռազմական շքերթում այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Հիտլերյան ֆաշիզմը ողջ միջազգային հանրության համար դարձել է դաս: Այն ժամանակ, անցած դարի 30-ական թվականներին, բարգավաճող Եվրոպան միանգամից չարձանագրեց նացիզմի գաղափարախոսության մահացու սպառնալիքը: Եվ այժմ, 70 տարի անց, պատմությունը կրկին մեզ մտքի և զգոնության կոչ է անում: Մենք չպետք է մոռանանք, որ ռասսայական գերազանցության և բացառիկության գաղափարները բերեցին ամենաարյունալի պատերազմին»,- ասել է Պուտինը:
ՌԴ նախագահը հիշեցրել է, որ դրանում ներգրավվել է աշխարհի բնակչության 80 տոկոսը, Եվրոպայի բազմաթիվ պետություններն օկուպացվել են, իսկ Խորհրդային Միությունն իր վրա է ընդունել թշնամու ամենակոշտ հարվածները: