Հայրենական պատրազմը մեծ դպրոց է Արցախյան հերոսամարտի մասնակիցների համար
SocietyՄեծ Հայրենականում հայի մասնակցությունն ու փառապանած հաղթանակները ոգեշնչեցին նաև ազատամարտիկներին ու երկրապահներին Արցախյան հերոսամարտի ժամանակ: Այսօր, տարիներ անց, այս մասին վստահեցնում են երկրապահները:
Արցախյան հերոսամարտին Շիրակի մարզից մասնակցել է մոտ 3 հազար ազատամարտիկ, 245-ը զոհվել է: Այսօր մարզում կա Արցախյան հերոսամարտի առաջին կարգի 11, 2-րդ կարգի 300 և 3-րդ կարգի 120 հաշմանդամ: «Հայրենական պատերազմը մեծ դպրոց է Արցախյան հերոսամարտի մասնակիցների համար: Չլիներ Մեծ Հայրենականի մեր պապերի կատարած սխրանքը, չէր լինի Ղարաբաղյան հերոսամարտում մեր տղաների տարած փառահեղ հերոսամարտը: Մայիսն իրոք փառահեղ է՝ Մեծ Հայրենականի հաղթանակ, Շուշիի ազատագրում, Երկարապահի և ԼՂՀ պաշտպանության բանակի հիմնադրման օրը՝ սրանք բոլորիս տոնն են, ամեն մի հայի տոնը: Տոնի առթիվ շնորհավորում եմ նաև հերոս ծնած բոլոր հայ մայրերին, սա նախ և առաջ նրանց տոնն է»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Երկրապահ կամավորների միության Շիրակի մարզային խորհրդի նախագահ Յուրա Ալեքսանյանը:
Արմենուհի Մխոյան