Յուրա Մովսիսյանը շնորհավորել է Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 70- ամյակը
SocietyՖուտբոլի Հայաստանի ազգային թիմի անդամ Յուրա Մովսիսյանը շնորհավորել է Հայրենական Մեծ պատերազմի վետերաններին` ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 70-ամյակի առիթով:
«Ես կցանկայի իմ շնորհավորանքները փոխանցել Երկրորդ համաշխարհային պատերազմի հաղթանակի կապակցությամբ: Շնորհակալություն մեծ պապերին` մարդկանց, ովքեր կռվեցին այդ պատերազմում և հաղթեցին այն` ազատություն տալով ամենքին: Շնորհակալություն բոլորին»,- ասված է Մովսիսյանի շնորհավորական խոսքում:
Մայիսի 9-ին նշվում է Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակը, Շուշիի ազատագրման 23-րդ տարեդարձը, նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը: ԼՂՀ պաշտպանության բանակը պաշտոնապես ստեղծվել է 1992թ. մայիսի 5-ին, որով միավորվել են դեռևս 1990թ. գործող անջատ ինքնապաշտպանական ռազմական միավորումները: Արցախի զինված ուժերում ծառայում են 20 հազար զինավարժ սպաներ և զինվորներ: