Մայիսի 9-ի ո՞ր հաղթանակն էր ավելի կարևոր մեր ժողովրդի համար
AnalysisՄայիսի 9-ը մեր տոնացույցում թերևս այն տոներից է, որ նշում են գրեթե բոլորը: Եթե ասենք Սուրբ Սարգսի տոնը կամ Սահմանադրության օրը շատերի համար տարակուսանքների առիթ է տալիս կամ պարզապես անհայտ է, ապա այս օրը հայտնի և սիրված է ամբողջ հայ ազգի համար: Սա մեր հաղթանակների եռատոնն է: Ի՞նչ տվեց մեզ մայիսի 9-ը, և ո՞ր հաղթանակն էր ավելի կարևոր մեր ժողովրդի համար:
Թյուրըմբռնում կա, թե Հայրենական մեծ պատերազմի հաղթանակը ոչ թե մերն էր, այլ ԽՍՀՄ-ինը: Բայց հասկանալ է պետք` իսկ ի՞նչ էինք մենք 1945-ին: Գուցե այն փոքրիկ երկիրը, որն առանց խորհրդայնացվելու կուլ էր գնալու թուրանական ծրագրին: Համաձայն չե՞ք:
Իսկ ո՞վ էր մեր թշնամին. Ֆաշիստական Գերմանիա՞ն, Հիտլե՞րը, թե՞ գուցե նրանց դաշնակից Թուրքիան, ով, եթե Աստված մի արասցե, հայտնվեր հաղթողի կարգավիճակում, շարունակելու էր համաշխարհային առաջին պատերազմում կիսատ թողածը:
Այսպիսով կարելի՞ է ասել, թե սա մեր պատերազմը չէր: Սա մերն էր, հատկապես եթե ԽՍՀՄ նախկին երկրների շարքում մեր երկիրն այսօր այն շարքի մեջ է, որ կարող է հպարտանալ Երկրորդ աշխարհամարտում տված իր հերոսների անվանաշարքով` ծովակալներով ու ռազմաօդային հերոսներով` սկսած Լազար Չափչախովից միչև Ծովակալ Իսակով:
Այս հաղթանակը հաջորդել է Սարդարապատի հերոսամարտին ու վերջնականապես ապացուցել արևմտյան թյուրքացեղերին, որ մեզ զայրացնել չի կարելի, բայց թուրանական ծրագրի արևելյան «ներկայացուցիչների» համար սա անհայտ էր մինչև 1992-ի մայիսը:
Ժամանակակից երատասարդության շրջանում շատ տարածված «հայ թե ղարաբաղցի» տարանջատումը անտեղյակության արգասիք է: Դրա մասին է վկայում նաև «Ինչի՞ են հայ տղերքին տանում Ղարաբաղ» հաճախ հնչող հարցը:
Գուցե լրագրության տեսանկյունից ավելի գրագետ կլիներ այս պատասխանը հնչեցնել ՊՆ-ի ներկայացուցչի կողմից, բայց մի՞թե ծիծաղ չի առաջացնի այսօրինակ հարցադրումը:
Եթե մի կողմ դնենք ռազմական գիտելիքները և փորձենք միայն իրերը կոչել իրենց անուններով, գուցե հասկանանք` ինչ ասել է Լեռնային Ղարաբաղ: Սա այն «պարիսպն է», որ եզերում է մեզ արևելքից:
Տրամաբանական է, որ շատ ավելի հեշտ է վերևից կրակն առնել ու հետևաբար գրավել լեռան ստորոտը, քան հակառակը` զենքը ձեռքին մագլցել վեր: Լեռներ չեն գրավում, լեռները ազատագրում են:
Հայ զինվորների վրա Հակառակորդը 10 մ հեռավորությունից կրակում էր այնպիսի զենքով, որը նախատեսված է 2-15 կմ հեռավորության համար: Բայց մենք ազատագրել ենք բարձունքը, իսկ ներքևից այլևս անհնար է հասնել այն գագաթին, որը քեզ չի պատկանում: Մայիսի 9-ին մենք պարսպեցինք թուրանականի արևելյան «հույսերը»:
Այսպիսով` ո՞ր հաղթանակն էր ավելի կարևոր: Թուրանական ծրագիրն իրականացնել. մեզ «մեջտեղից ջնջել» փորձող երկու թյուրքացեղերից որի՞ն էր ավելի կարևոր հաղթել: Կա՞ արդյոք այդ կարևորներից կարևորագույնը: Թերևս ոչ:
Մայիսի 9-ը հաղթանակների այն տոնն է, որը չի ճանաչում ո՛չ կարծիքների, ո՛չ էլ` կարևորության տարանջատումներ: Սա կարևորագույն հաղթանակների կարևորագույն տոնն է: Շնորհավո՜ր հաղթանակած ազգի հաղթանակած մայիսը:
Արուսիկ Տիգրանյան