«Ես շատ վաղուց այդ կարգավիճակից դուրս եմ եկել». Ռուզան Ավետիքյան
Lifestylelife.panorama.am-ը գրում է.

Երգչուհի Ռուզան Ավետիքյանին վերջին շրջանում այնքան էլ հաճախ չենք տեսնում հեռուստաէկրաններին և դրա համար երգչուհին ունի իր պատճառները . «Աշխատանքներ տարվում են, նոր երգեր գրվում են, ընթացիկ համերգներ էլ, փառք Աստծո կան, ուղղակի եթերային տարբերակով չհայտնվելու պատճառը հետևյալն է՝ անընդհատ նույն բանի մասին գնալ, խոսելուց հոգնել ենք: Հեռուստատեսությունում մշտապես նույն թեմաներն են քննարկվում ու դրանով ամեն բան եզրափակվում է: Ինձ համար շատ կարևոր է, թե հեռուստատեսային հաղորդումների ժամանակ որպես հյուր, ի՞նչ թեմաներ պետք է արծարծվեն: Ես ոչինչ չունեմ նոր սերնդի հաղորդավարների դեմ, բայց չեմ էլ կարող չնկատել, որ անցած ճանապարհ ունեցող մեր հաղորդավարները իսկապես շատ ավելի հետաքրքիր թեմաներ են քննարկում և այդ զրույցին նախապատրաստվելու ընթացքը շատ ավելի պրոֆեսիոնալ կերպով են անցկացնում՝ նախապես պայմանավորվածություններով և քննարկումներով, իսկ այսօր, շատ են լինում դեպքերը, երբ տեսնում ես, որ հաղորդավարը, ով մի ամբողջ հաղորդաշար պետք է տնօրինի, քեզ հետ հարցազրույցին չի նախապատրաստվել, արդյունքում առաջանում է պրոֆեսիոնալիզմի խնդիր: Ես շատ կցանկանամ, որ նրանք, ովքեր զբաղվում են հեռուստատեսային և ռադիո գործունեությամբ, որը կրթում և դաստիարակում է սերունդներին, շատ ավելի կրթված լինի: Բացի այս, հիմա աշխատանքդ կատարելուց հետո գերադասում եմ համացանցի միջոցով այն ներկայացնել, քանի որ այն այսօր ավելի է պրոպագանդում յուրաքանչյուր գործ»,- Life.panorama.am-ի հետ զրույցում ասաց նա:
Շարունակությունը՝ այստեղ