Զինված ուժերը հայ ժողովրդի խաղաղության երաշխավորն են. Էնրիկո Ապրիամով
SocietyՄայիսյան եռատոնը հայ ժողովրդի օրացույցի կարեւորագույն օրերից մեկն է եւ տոնական շնորհավորանքներին զուգահեռ ՀՀ ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովը կարեւորում է հայկական զինված ուժերի դերակատարությունն ու շեշտում, որ սահմանին կանգնած զինվորն է հայ ժողովրդի անվտանգության եւ երկրում խաղաղության երաշխավորը: «Մեր զինված ուժերը պատրաստ են պաշտպանել ԼՂՀ ա նկախությունն ու հայ ժողովրդի անվտանգությունը: Ես 1992թվականից Զինված ուժերում եմ, մասնակցել եմ ԼՂՀ անկախության մարտական գործողություններին եւ կարող եմ գնահատական տալ ԶՈւ անցած ճանապարհի եւ զարգացման մասին: Հայկական Զինված ուժերն ուժեղ են եւ խաղաղությունը պարտադրվելու է հակառակորդին: Անվտանգությունը պահպանվելու է: Որքան ուժեղ են հայկական զինված ուժերը, այնքան մեծ է խաղաղության երաշխիքը»,- ասաց Ապրիամովը:
Մայիսի 9-ին նշվում է Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակը, Շուշիի ազատագրման 23-րդ տարեդարձը, նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը: ԼՂՀ պաշտպանության բանակը պաշտոնապես ստեղծվել է 1992թ. մայիսի 5-ին, որով միավորվել են դեռևս 1990թ. գործող անջատ ինքնապաշտպանական ռազմական միավորումները: Արցախի զինված ուժերում ծառայում են 20 հազար զինավարժ սպաներ և զինվորներ: