Եղանակը Հայաստանում
SocietyՀանրապետության տարածքում մայիսի 10-11-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, հնարավոր է կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20մ/վրկ. արագությամբ: Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 5-10 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 10-ի ցերեկը կնվազի 3-4 աստիճանով, այնուհետեւ էապես չի փոխվի:
«Հայպետհիդրոմետ»-ից NEWS.am-ին հայտնում են, թե Երեւանում, մայիսի 10-11-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20մ/վրկ արագությամբ: Գիշերը մայրաքաղաքում կլինի +9+11, վաղը ցերեկը՝ +20+22 աստիճան։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում՝ գիշերը՝ +2+6, ցերեկը՝ +10+15,
Կոտայքում՝ գիշերը՝ +2+6, ցերեկը՝ +10+15,
Գեղարքունիքում՝ գիշերը՝ +2+6, ցերեկը՝ +10+15,
Լոռիում՝ գիշերը՝ +3+7, ցերեկը՝ +15+18,
Տավուշում՝ գիշերը՝ +4+9, ցերեկը՝ +17+20,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +2+6, ցերեկը՝ +10+15,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +18+21,
Արարատում՝ գիշերը՝ +7+11, ցերեկը՝ +19+22,
Արմավիրում՝ գիշերը՝ +7+11, ցերեկը՝ +19+22,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +2+6, ցերեկը՝ +10+15,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +7+11, ցերեկը՝ +19+22,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +20+25,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +4+7, ցերեկը՝ +14+18,
Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +15+19: