Մասիսում եռատոնին նվերներ են ստացել վետերանները, ազատամարտիկներն ու դպրոցականները
SocietyՄայիսյան եռատոնին նվիրված մեծ տոնակատարություն է տեղի ունեցել Մասիս քաղաքում: Տոնական օրվա սկիզբը ազդարարվել է Հայրենական մեծ պատերազմում և Արցախի հերոսամարտում զոհված մարտիկների հուշարձաններին ծաղիկներ խոնարհելով: Այնուհետև մեկնարկել է խաղաղության մարաթոնը, որին մասնակցել են Մասիսի դպրոցականները:
Տոնական տրամադրությունը մասիսցիների համար ապահովել է Մասիսի քաղաքապետարանը՝ մասնավոր սեկտորի աջակցությամբ: Տոնի կապակցությամբ բարեկարգվել է քաղաքի այգին, կառուցվել է նոր խաղահրապարակ: Մարաթոնի մասնակից պատանիներն ու Մեծ Հայրենականի մասնակիցներն էլ ստացել են դրամական պարգևեր: Որպես պարգև նոութբուքեր ու պլանշետներ են ստացել «Հայաստանի հաղթանակը մեր հաղթանակն» է շարադրության մրցույթի հաղթողները:
Բարերարների կողմից հաճելի անակնկալ էր պատրաստվել նաև Արցախյան հերոսամարտում զոհվածների ընտանիքներին, հաղթանակը կերտած ազատամարտիկներին ու հայրենական պատերազմի վետերաններին: Նրանք ևս ստացել են պարգևավճարներ: