Ավտոմեքենան ընկել է ձորը
SocietyՄայիսի 8-ին, ժամը 11.05-ին, «Օպել Աստրա Ջի» մակնիշի ավտոմեքենան Երեւան-Իջեւան ճանապարհի 87-րդ կմ-ին դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ ընկել ձորը:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: