Ոսկու հանք էր գնացել հանքանյութ գողանալու, վերամշակելու եւ ոսկի ստանալու
SocietyՈստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները մայիսի 8-ին, ժամը 15.10-ին, Սոթքի ոսկու հանքի հանքախորշերից մեկի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1971 թ. ծնված Արմեն Գ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վերջինս հայտնել է, որ նշված հանքախորշ էր գնացել հանքանյութ գողանալու, վերամշակելու եւ ոսկի ստանալու նպատակով:
Կատարվում է հետաքննություն: